ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Բաղրամյան պողոտայում ցույցը համակարգող նոր խումբ ստեղծվեց

Բաղրամյան պողոտայում ցույցը համակարգող նոր խումբ ստեղծվեց
01.07.2015 | 15:53

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում օրեր շարունակ բողոքի ակցիա անցկացնող ցուցարարները հունիսի 30-ին ուշ երեկոյան ձևավորեցին քաղաքացիների համակարգող խումբ: Ցուցարարները նախ կազմավորեցին 10 -հոգանոց խմբեր, որոնք համակարգելու են ցույցի հետ կապված տարբեր ոլորտներ, այդ թվում՝ արագ արձագանքման, ֆինանսատնտեսական, հասարակայնության հետ կապերի, տեխնիկական, իրավաբանական և այլն: Այնուհետև, այդ խմբերից ներկայացուցիչներ ընտրվեցին, ովքեր միասին կազմեցին նոր նախաձեռնող խումբը: Նախաձեռնող խմբում ընդգրկված են Նարեկ Այվազյանը, Դավիթ Սանասարյանը, Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Հունան Կնյազյանը, Հովիկ Ենոքյանը, Արթուր Հարությունյանը, Արմեն Հայրապետյանը, Պավել Գրիգորյանը, Հմայակ Մկրտչյանը, Վահագն Լևոնյանը, Դավիթ Սահակյանը, Արա Շահվերդյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Դիտվել է՝ 1541

Մեկնաբանություններ